Կրթություն

Հայտնի է, թե որ ռուսական թոփ երեք բուհերն են այս տարի նախընտրել Հայաստանի դիմորդները

2 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե որ ռուսական թոփ երեք բուհերն են այս տարի նախընտրել Հայաստանի դիմորդները

ՄՈՍԿՎԱ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի Հայաստանի ներկայացուցչությունում ամփոփել են Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2024-25թթ. ուսումնական տարվա ընդունելության համար ՌԴ կառավարության կողմից Հայաստանից դիմորդներին պետական պատվերի շրջանակներում  հատկացված անվճար տեղերի համար ներկայացված հայտերի արդյունքները։ 

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի խոսնակ Գոհար Կարապետյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեց, որ հատկացված 270 տեղերի համար հայտ էր ներկայացրել 318 դիմորդ։ 

wwwww.png

«Բակալավրիատի դիմորդների շրջանում հատկապես մեծ է եղել հետաքրքրվածությունը բժշկական, տնտեսագիտական, իրավաբանական և փիառ մասնագիտությունների նկատմամբ։ Մագիստրոսական կամ ասպիրանտուրայում կրթություն ստանալու համար դիմորդները քննություններ չեն հանձնում։ Ընդունելությունն իրականացվում է ակադեմիական կրթության   բալերի թվաբանական միջինի եւ այլ ձեռքբերումների  հիման վրա»,- նշել է մեր զրուցակիցը։ 

Կարապետյանի խոսքով՝ հայաստանցի դիմորդների շրջանում նախընտրելի դարձած ռուսական թոփ երեք բուհերն այս տարի եղել են ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ը (ВШЭ), Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН) և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (МФТИ)։ 

Ներկայացուցչությունն, ըստ Կարապետյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակներում  ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-11-ին նախատեսում է Գյումրի քաղաքում համատեղ կազմակերպել կրթական ցուցահանդես, որին կմասնակցեն նաեւ ռուսական հեղինակավոր բուհերի ներկայացուցիչներ, եւ որտեղ կներկայացվեն Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ կրթական նոր ծրագրերը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում