Մարզեր

Մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն՝ Տավուշի մարզում

1 րոպեի ընթերցում

Մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն՝ Տավուշի մարզում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն այսուհետև կգործի նաև Տավուշի մարզում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից, անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սքրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն:

Առողջապահության գերատեսչությունից տեղեկացնում են, որ ծրագիրը կնպաստի պտղի զարգացման արատների, գենետիկական հիվանդությունների և միջամտության կարիք ունեցող այլ դեպքերի վաղ հայտնաբերմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել հղիության անհատական վարման պլան, կանխատեսել ելքերը, անհրաժեշտության դեպքում՝ երեխայի ծնվելուց հետո իրականացնել բուժական միջոցառումներ:

Փորձարարական ծրագրի մեկնարկը տրվել է Շիրակի մարզից:

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում