Կրթություն

Արտադպրոցական կրթության ոլորտում ներառականության ապահովումը մեր կարևոր խնդիրներից է. ԿԳՄՍ նախարար

1 րոպեի ընթերցում

Արտադպրոցական կրթության ոլորտում ներառականության ապահովումը մեր կարևոր խնդիրներից է. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտադպրոցական կրթության ոլորտում ներառականության ապահովումը պետության՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարևոր խնդիրներից է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին:

«Արտադպրոցական կրթության ոլորտում ներառականության ապահովումը մեր կարևոր խնդիրներից է: Եվ մենք փորձում ենք դա իրականացնել մեր մի շարք ծրագրերի միջոցով»,– ասաց նախարարը:

Անդրեասյանը հայտնեց, որ անցկացվում է վերապատրաստումների դասընթաց՝ նախատեսված արվեստի, գեղարվեստի, երաժշտական և այլ արտադպրոցական հաստատությունների մանկավարժների համար: Այդ դասընթացներում մասնագետները սովորեցնում ու սովորում են, թե ինչպես է պետք ապահովել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների արտադպրոցական կրթությունը:

Նրա վստահեցմամբ՝ կան նաև առանձին նախագծեր ու ծրագրեր, որոնք ուղղված են կրթության ոլորտում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավմանը: Նախարարը, սակայն, նշեց ունեցած կարողությունների լուրջ խնդրի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում