Քաղաքականություն

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 2-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ, միաժամանակ, Մոսկվան  ափսոսանք է հայտնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում  ՀՀ գործունեության շարունակական սառեցման համար։ 

«Կարծում ենք՝ ՀԱՊԿ-ն կարևոր դերակատարություն ունի ՀՀ անվտանգության ապահովման գործում, իսկ ԵԱՏՄ-ն՝ տնտեսության։ Բայց Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, ինքն է որոշում իր քաղաքականությունը»,- նշել է Մարիա Զախարովան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում