Թատերական ​​ինստիտուտի ուսանողներին և դասախոսներին վարչապետը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» -ի արվեստի կլաստերը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական​​ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը:   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարը, նախագծի կապը Թամանյանական նախագծի հետ: Վարչապետի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի Փոքր կենտրոնը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո ձևավորվել է որպես Ակադեմիական քաղաք, բայց ժամանակի ընթացքում Երևան քաղաքի տրամաբանությունը մի փոքր փոխվել է: 

«Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փոփոխությունների ընթացքում և համատեքստում գիտակրթական միջավայրը կորսվել է: Ի՞նչ է տեղի ունեցել գիտակրթական միջավայրի հետ՝ այն, ինչ ի սկզբանե նախատեսվել է որպես մի ամբողջություն, դարձել է կտրտված, հատվածական», - ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Այս համատեքստում Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ «Ակադեմիական քաղաք»-ը միայն շենքերի և լոգիստիկայի փոփոխությանը չի վերաբերում, այլ նաև կրթական միջավայրի տեմպի փոփոխությանը: 

Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նպատակ է դրված կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը Հայաստանի Հանրապետությունում, միջազգային չորս վարկանիշային աղյուսակներում ունենալ չորս բուհ առաջին 500-յակի մեջ և ապահովել բարձրագույն կրթության և գիտության զարգացման ժամանակակից միջավայր: Այս համատեքստում, վարչապետը խոսել է նաև հանրային կրթության կարևորության, կրթությանը զուգահեռ հետազոտության անհրաժեշտության, առողջ ապրելակերպին նպաստող սպորտային ակտիվության ապահովման, մշակութային կենտրոնների ստեղծման և ընդհանրապես՝ մարդու զարգացման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների ստեղծման մասին, որոնք ներառված են «Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգում: 

«Այս ծրագիրն իրականացնելու համար շատ կարևոր է, որ այն դառնա ուսանողների և դասախոսների ծրագիր, որովհետև Կառավարությունը՝ Կառավարություն,  այո՛, իր առաջնորդող դերը պիտի կատարի, բայց շահառուներն ուսանողներն են և դասախոսները»,- նշել է վարչապետը և հավելել, որ «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ հարց է առաջացել՝ արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը բավարար չափով ֆինանսավորո՞ւմ է կրթությունը, և բացասական պատասխանի հետևանքով Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ֆինանսավորումն ավելի կոնկրետ և թիրախային իրականացնել: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախատեսվում է «Ակադեմիական քաղաք»-ում միջազգային չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոնի կառուցում, երկաթուղու ապահովում, շրջանաձև երկաթուղային երթևեկության ապահովում:

Անդրադառնալով արվեստի կլաստերին՝ վարչապետը նշել է, որ այն միավորելու է արվեստի ոլորտի բուհերը և առաջին հերթին ապահովելու է ստեղծագործելու միջավայր: Նիկոլ Փաշինյանը հատկապես ընդգծել է, որ մշակութային կլաստերում նախատեսվում է կառուցել դահլիճ, որը նախատեսված է լինելու և՛ կինոդիտումների համար, և՛ օպերաների համար, ծառայելու է և՛ որպես համերգասրահ, և՛ որպես ցուցասրահ: 

««Ակադեմիական քաղաք»-ի ամբողջ գաղափարը նրանում է, որ արվեստի կլաստերում Արվեստի համալսարանի ուսանողն իր սովորածը կոմերցիալիզացնելու հնարավորություն ունենա»,- նշել է վարչապետը և հավելել, որ «Ակադեմիական քաղաք»-ի առանցքային գաղափարը հենց դա է՝ սովորել և իրացնել սովորածը, վաճառել սովորածը: 

Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

Լոնդոնի Արվեստների համալսարանի գլոբալ ներգրավվածության տնօրեն Իան Սթորեյն իր հերթին ներկայացրել է բուհի գործունեությունը, ստեղծված կրթական պայմաններն ու հնարավորությունները, կրթական միջավայրը: 

 

Հայերեն

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Կփորձենք համոզել ընդդիմադիր գործընկերներին. Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին