Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանի նավթի արդյունահանման օբյեկտներին. Axios

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական մի շարք կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ կարող են իսրայելական հարվածների թիրախ դառնալ՝ ի պատասխան Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը։

Իսրայելի պաշտոնատար անձինք լրատվամիջոցին հայտնել են, որ Իսրայելը զգալի պատասխան հարված կհասցնի, որը կարող է ուղղված լինել նավթի արդյունահանման օբյեկտներին և մյուս ռազմավարական օբյեկտներին: Աղբյուրները նշել են, որ կդիտարկվեն բոլոր տարբերակները, այդ թվում նաև՝ իրանական միջուկային օբյեկտներին հարվածների հնարավորությունը։

Axios-ը նշում է, որ Իսրայելը կարող է պատասխանել ինչպես ինքնաթիռներից հարվածներով, այնպես էլ գաղտնի գործողություններով, ինչպիսին էր հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։

Ըստ իսրայելական կողմի՝ Իրանի արձակած ավելի քան 180 հրթիռների մեծ մասը խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։  

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնն իր կողմից հայտարարել է, որ «Իրանն իրականացրել է այսօրվա դրությամբ Իսրայել պետության դեմ ամենախոշոր և ամենադաժան հրթիռային գրոհը»։ Նա նշել է, որ երկրի կառավարությունը կորոշի, թե երբ և ինչպես արձագանքել այդ գրոհին։

Իրան

Իրանը մոտ օրերս իրադրության կայունացում է ակնկալում Մերձավոր Արևելքում

Հայերեն English Français Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը