Իրան

Իրանը մոտ օրերս իրադրության կայունացում է ակնկալում Մերձավոր Արևելքում

2 րոպեի ընթերցում

Իրանը մոտ օրերս իրադրության կայունացում է ակնկալում Մերձավոր Արևելքում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները մոտ ժամանակներս Մերձավորարևելյան տարածաշրջանում իրադրության կայունացում են ակնկալում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։

«Երեկ երեկոյան (խմբ.` հոկտեմբերի 1-ին) մենք հարվածներ հասցրինք միայն ռազմական օբյեկտների և ի տարբերություն իսրայելցիների՝ չենք հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքի: Մենք մոտ օրերս իրադրության աստիճանական կայունացում ենք ակնկալում տարածաշրջանում», - ասել է նա։     

Իսրայելին հարվածներ հասցնելուց հետո Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ և հայտարարել, որ Թեհրանը չի վախենում պատերազմից, բայց չի ձգտում դրան։

«Գործողությունն ավարտվել է, բայց եթե սիոնիստական ​վարչակարգը​ փորձի պատասխան միջոցներ ձեռնարկել, ապա մեր պատասխանը կլինի ավելի անողոք: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության սրման և պատերազմի, թեև չի էլ վախենում պատերազմից», - ասել է Արաղչին։

«Մենք ցանկացած երրորդ կողմի նախազգուշացնում ենք չմիջամտել այս հակամարտությանը», - հավելել է դիվանագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում