Մերձավոր Արևելք

Սիրիայում հայտնել են Դամասկոսի վրա իսրայելական հարվածից 5 զինծառայողի զոհվելու մասին

1 րոպեի ընթերցում

Սիրիայում հայտնել են Դամասկոսի վրա իսրայելական հարվածից 5 զինծառայողի զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Իսրայելի զինված ուժերը հարված են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող սիրիական ռազմական օբյեկտի, որի հետևանքով զոհվել է 5 զինվոր, 1-ը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Facebook-ում:

«Գիշերը ժամը 01:35-ի սահմաններում թշնամի Իսրայելն օդից ագրեսիա է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքներից` թիրախավորելով սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող մեր ռազմական օբյեկտներից մեկը Դամասկոսի նահանգի Քֆեր Յաբուս բնակավայրի մերձակայքում», - ասվում է հայտարարության մեջ: 

Իսկ սեպտեմբերի 26-ին, ըստ սիրիական պետական ​​SANA գործակալության, առնվազն ութ մարդ վիրավորվել է սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Մատրաբա» հսկիչ անցակետին հասցված իսրայելական հարվածի հետևանքով։ Գործակալության տվյալներով՝ տուժածներն աշխատում էին սահմանային անցակետում, որը գնդակոծության պահին աշխատում էր սովորական ռեժիմով։ Գնդակոծության հետևանքով նաև նյութական վնաս է պատճառվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում