ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին և ԱՄՆ-ին կոչ է արել կրճատել միջուկային զինանոցները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան միջուկային զինանոցների կրճատման գործընթացին, իսկ մյուս երկրները, որոնք նույնպես ունեն միջուկային զենք, պետք է հետևեն այդ օրինակին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Անտոնիո Գուտերեշի խոսքերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Միջուկային զենքի ամբողջական վերացման միջազգային օրը նշելու և խթանելու բարձր մակարդակի լիագումար հանդիպումից:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ չնայած մարդկության համար միջուկային զենքի «ահռելի գոյութենական ռիսկերին», աշխարհն ավելի մոտ չէ դրանց վերացմանը, քան տասը տարի առաջ: 

 «Մենք բոլորովին սխալ ուղղությամբ ենք շարժվում», - ասել է նա՝ հավելելով, որ սպառազինությունների նոր մրցավազքի հնարավորության վերաբերյալ մտահոգություններ կան։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել «Ռուսաստանի Դաշնությանը և Միացյալ Նահանգներին վերադառնալ միջուկային զինանոցների կրճատման գործընթացին, իսկ միջուկային զենք ունեցող մյուս պետությունները պետք է հետևեն այդ օրինակին», - ընդգծել է Գլխավոր քարտուղարը՝ միաժամանակ շեշտելով, որ զինաթափումը և զենքի չտարածումը նույն մետաղադրամի երկու երեսն են։

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը