ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Սիրվարդ Գևորգյանն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշել է. «Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս
համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ
կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:

Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ցուցաբերված մեծ
վստահության համար:

Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած
մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական
շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու
գործընկերներին»:

Սիրվարդ Գևորգյանի կենսագրությունը.

Ծնվել է 1983թ. ապրիլի 1-ին Երևանում

Աշխատանքային գործունեություն 

2005-2009թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես առաջին կարգի, առաջատար, այնուհետ՝  գլխավոր  մասնագետ։

2009-2012 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես խորհրդատու։

2012-2015թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնում։

2015-2017թթ.  աշխատել է է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

2017-2021թթ. աշխատել է որպես նոտար՝ Երևան նոտարական տարածքում։

2021թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 24-ն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում։

2021թ․ նոյեմբերի 25-ին Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ 

2024թ․ սեպտեմբերի 6-ին Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

Կրթություն

1990-2000թթ. սովորել է Լ․ Շանթի անվան N 4 միջնակարգ դպրոցում։

2000-2004թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։

2004-2006թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։

2011-2013թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում /Մագիստրոսի աստիճան/։

Այլ տեղեկություններ

2012 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է (կասեցված)։

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Հայերեն Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները