Տարածաշրջանային

Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, պաշտոնական Վրաստանի քաղաքականությունը ոչ մի ընդհանուր բան չունի երկու երկրների ժողովուրդների հետ

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը հավասարության նշան չի դնում վրաց ժողովրդի եւ Վրաստանի իշխանությունների միջեւ, որոնք շարունակում են իրենց անբարյացակամ քաղաքականությունը երկրի նկատմամբ: Ժողովուրդները բարյացակամորեն են վերաբերվում մեկը մյուսին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կայացած մամուլի ասուլիսում: Խոսելով հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում, այդ թվում եւ Վրաստանում տեղի ունեցած «գունավորե հեղափոխությունների մասին, բելառուսական ղեկավարը նշել է, որ դրանք հնարավոր դարձան այնտեղ, որտեղ դրա համար ստեղծվեցին պայմաններ, սրվեցին մարդկանց կարիքներն ու թշվառությունը: Այն, որ Բելառուսում նման բանի կրկնվելն անհնարին է, հասկանալի էր տակավին մեկ տարի առաջ, ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա հեգնանքով է արտահայտվել այն քաղաքական գործիչների մասին, ովքեր ձգտում են «ժողովրդավարացնելե երկիրն այն ժամանակ, երբ իրենց պետությունները փլատակների մեջ են: Նման քաղաքական գործիչների մեջ դժվար է տեսնել իրենց երկիրը բարգավաճ դարձնելու ցանկությունը, ասել է Բելառուսի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում