Կրթություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման որոշման նախագիծը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման որոշման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման որոշման նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ խոսքը 4 հազար ուսանողի մասին է։

Նա հիշեցրեց, որ նախորդ որոշումները կարգավորում էին 2023-24 ուսումնական տարում տրամադրվող աջակցությունը։

«Այս փոփոխություններով նախ և առաջ հստակեցնում ենք անհրաժեշտ աջակցությունը մինչև կրթական մակարդակում ուսումնառության ավարտը։ Ընդ որում, այս տարի աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով։

2025-26 ուսումնական տարվանից նախատեսում ենք ներառել նաև միջին որակական գնահատականի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա խրախուսել ավելի լավ առաջադիմությունը, ինչն առաջին հերթին մեր ուսանողներին հնարավորություն կտա ավելի լավ մասնագետ դառնալ և ավելի մրցունակ դառնալ իրենց ընտրած ոլորտում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում