Իրան

Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել ԳՀՀԾ-ի վերականգնման վրա

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել ԳՀՀԾ-ի վերականգնման վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ է աշխատել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վրա, եթե համաձայնագրի կողմերը պահպանեն այն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք (Իրանը) պատրաստ ենք աշխատել ԳՀՀԾ-ի մասնակիցների հետ, եթե Համատեղ ծրագրի պարտավորությունները (համաձայնագրի կողմերի կողմից) կատարվեն ամբողջությամբ և բարեխղճորեն», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Իրանի նախագահը նշել է, որ «այլ հարցերի շուրջ երկխոսությունը կարող է հաջորդել սրան»։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է միջուկային թեմատիկայի շուրջ բանակցությունների նոր փուլ սկսել արդեն իսկ իրանցի քաղաքական գործիչների՝ Նյու Յորք ուղևորության ժամանակ, եթե մյուս կողմերը պատրաստ լինեն դրանց։

Սեպտեմբերի 10-ին բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը, որի շրջանակներում բարձր մակարդակի շաբաթ է անցկացվում սեպտեմբերի 24-30-ը։ Այս շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհի ղեկավարները և ԱԳ նախարարները ներկայացնում են միջազգային իրադրության իրենց տեսլականը և նախանշում գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի ուղղությունները: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում