Քաղաքականություն

Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր. ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Իտալիայի գործընկերոջը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր. ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Իտալիայի գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ 

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, ինչին և ուղղված է եղել պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ կողմից ներկայացված վերջին առաջարկը։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը հիմնված է տարածքային ամբողջականության անվերապահ հարգման, սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև տնտեսական փոխկապակցվածությանը միտված նախաձեռնությունների վրա։

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում