Հայաստան

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելել է Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելել է Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։

«Պատիվ էր Իջևանում նախորդ շաբաթ հյուրընկալել Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանիայի խորհրդարանի և  Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությանն», - իր գրառման մեջ նշել է ԵՄ դիտորդական առաքելությունը՝ հավելելով, որ կողմերի միջև տեղի է ունեցել արդյունավետ քննարկում՝ կապված սահմանազատման վերջին գործընթացի և տեղում՝ առաքելության արժեքավոր աշխատանքի վերաբերյալ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում