Եվրոպա

Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զինվորականների մասնակցությամբ զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զինվորականների մասնակցությամբ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի երեք զորավարժարաններում սեպտեմբերի 23-ին մեկնարկում են «Fire Thunder 2024» կրակային աջակցության ստորաբաժանման միջազգային զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Լիտվական բանակի հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունները կանցկացվեն Շվենչենի շրջանում գտնվող գեներալ Սիլվեստրաս Ժուկաուսկասի անվան զորավարժարանում, ինչպես նաև Կայրիայի և Կազլու Ռուդայի զորավարժարաններում։

Մինչև սեպտեմբերի 27-ը զորավարժություններին կմասնակցեն Լիտվայի բանակի ցամաքային զորքերի հրետանային ստորաբաժանումները, ինչպես նաև Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի առաջապահ զինվորականներն ու ռազմական տեխնիկան և ԱՄՆ-ի 82-րդ հրետանային գնդի 1-ին գումարտակը։

Զինվորականների տվյալներով՝ զորավարժությունների ընթացքում կմարզեն և կգնահատեն ստորաբաժանումների կարողությունը՝ արդյունավետորեն իրականացնելու փակ դիրքերից կրակելու առաջադրանքները և բարելավելու փոխգործակցությունը դաշնակիցների կրակային աջակցության միացյալ ստորաբաժանումների միջև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում