Եթե սպասարկման որակը սա է, այլ կազմակերպություն կընտրենք.Ավինյանը դժգոհեց MAN մակնիշի անսարք ավտոբուսներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը MAN մակնիշի անսարք ավտոբուսների հարցով իր դժգոհությունը հայտնեց, այս թեմայով սպասարկող ընկերության հետ քննարկումների կարիք է տեսնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետ Ավինյանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում: 

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ շաբաթվա ընթացքում փաստացի սպասարկել է ընդհանուր 3598 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, այսինքն՝ 339-ով պակաս: 

Նա սպասարկման ենթակա ավտոբուսների վերաբերյալ թվային տվյալներ ներկայացրեց: «Ընդհանուր թվով անսարք՝ 42 միավոր, վթարված՝ 32 միավոր, որից MAN մակնիշի 87 միավորից 7 միավոր՝ անսարք, 5 միավոր՝ վթարված, Zhongtong մակնիշի 391 միավորից 13 միավոր՝ անսարք, 21 միավոր՝ վթարված, Higer մակնիշի 141 միավորից 4 միավոր՝ անսարք, 4 միավոր՝ վթարված: Փոքր դասի միկրոավտոբուս՝ 100 միավորից 18 միավոր անսարք, 2 միավոր վթարված»,-ներկայացրեց Բեգլար Կիրակոսյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե ինչո՞վ է բացատրվում MAN մակնիշի անսարք ավտոբուսների բարձր հարաբերակցությունը: Կիրակոսյանը պատասխանեց, որ պատճառը պահեստամասերի բացակայությունն է:

«Ես կարծում եմ, որ պետք է խոսել սպասարկող ընկերության հետ և վերջնական հասկանալ: 1,2, 3 անգամ նման խոսակցություններ եղել են, բայց մինչև վերջ խնդիրը չի լուծվել: Եթե սպասարկման որակը սա է լինելու, հասկանանք և սպասարկող այլ կազմակերպություն կընտրենք»,-ասաց քաղաքապետը:

 

 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան