Հայաստանում Արգենտինայի և Գերմանիայի դեսպանությունները շնորհավորել են համայն հայությանը Անկախության օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Արգենտինայի և Գերմանիայի դեսպանությունները շնորհավորական ուղերձ են հղել համայն հայությանն Անկախության օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արգենտինայի դեսպանության «X»-ի միկրոբլոգում հրապարակված շնորհավորական ուղերձում նշված է.

«Հայաստանի Անկախության օրվա առթիվ Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը սիրով շնորհավորում է համայն հայությանը այս խորհրդանշական օրվա կապակցությամբ։ Շնորհավոր Անկախությանդ տոնը, Հայաստա՛ն»,-նշված է ուղերձում։

Գերմանիայի դեսպանության ուղերձում ընդգծված է, որ Գերմանիան կշարունակի ուղեկցել Հայաստանին խաղաղության, կայունության և բարեկեցության հասնելու ճանապարհին:

«Սրտանց շնորհավորում ենք Անկախության տոնի առթիվ, Հայաստա՛ն։ Գերմանիան մաղթում է ամենայն բարիք և կշարունակի ուղեկցել Ձեզ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով խաղաղության, կայունության և բարեկեցության հասնելու Ձեր մղումներում»:

 

 

Հայերեն