Պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, միասնական լինել՝ ամրապնդելու մեր պետությունը. Երևանի քաղաքապետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանը շնորհավորական ուղերձը հրապարակել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
«Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։
Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն։
Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, միասնական լինել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը, զարգացնենք մեր քաղաքները և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար»։