Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայի դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Շնորհավոր Անկախության տոնը: Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ։ pic.twitter.com/0VcvG9Iwkk
— Olivier Decottignies (@O_Decottignies) September 21, 2024
«Շնորհավոր Անկախության տոնը: Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ», - իր գրառման մեջ նշել է դեսպան Դըկոտինյին։