Ռուսաստան

ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-18-ը այցելել է Սյունիքի մարզ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ դեսպանության «Տելեգրամ» ալիքը։

Նշվում է, որ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները տրամադրվածություն են հայտնել Ռուսաստանի քաղաքների հետ որպես քույր քաղաքներ կապեր զարգացնելու ուղղությամբ:

«Իրենց հերթին բիզնեսի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, այդ թվում՝ Սյունիքի երիտասարդական ակտիվը, մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ռուս գործընկերների հետ գործարար կապերի, հումանիտար շփումների և կրթական փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև ռուսաց լեզվի ուսուցման հնարավորությունների մեծացման նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում