ԱՄՆ հետախուզության պաշտոնյայի և բրիտանական ՄԻ-6-ի ղեկավարի այցելությունները Բաքու չեն նպաստում տարածաշրջանի անվտանգությանը. Զախարովա
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ վերջին օրերին ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի եւ բրիտանական ՄԻ-6-ի ղեկավարի այցելությունները Բաքու չեն նպաստում տարածաշրջանի անվտանգությանը։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այդ առնչությամբ մասնավորապես նշել է, որ Մոսկվայում քաջ գիտակցում են, որ այդ ջանքերն ուղղված են Ռուսաստանի հարևան պետությունների անկայունությանը, ոչ թե հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք կշարունակենք պարզել դրանցում պարունակվող ռիսկերը»,- նշել է Զախարովան։