ԵՄ խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկած եվրահանձնակատարների ցուցակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ Որոշումն այժմ կուղարկվի Եվրախորհրդարանի հաստատմանը։

«Խորհուրդն այսօր Եվրահանձնաժողովի ընտրված նախագահի հետ ընդհանուր համաձայնությամբ հաստատել է այն անձանց ցուցակը, որոնց առաջարկվում է Հանձնաժողովի անդամներ նշանակել մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի 25 եվրահանձնակատարներից, ցուցակում առանձին նշվում է Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը. նա կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժոզեպ Բորելին։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հանձնաժողովի նոր կազմի ցուցակը ներկայացրել էր սեպտեմբերի 17-ին։ Նոր կազմում կան նաև նոր պաշտոններ։ 

Եվրոպա

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ իր գերատեսչության նոր կազմի մեջ պետք է մտնի 11 կին, ինչը համապատասխանում է կազմի 40 %-ին։ Եվրահանձնաժողովի նոր կազմը աշխատանքը կսկսի նոյեմբերի 1-ից, եթե բոլոր թեկնածուները հաստատվեն Եվրախորհրդարանի կողմից։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին