Հնդկական զինամթերքն ուղարկվել է Ուկրաինա՝ չնայած ՌԴ-ի բողոքներին. Reuters

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի զենք արտադրող ընկերությունների կողմից վաճառված հրետանային արկերը եվրոպացի հաճախորդներն ուղարկել են Ուկրաինա, և Նյու Դելին չի միջամտել, որ դադարեցնի առևտուրը՝ չնայած Մոսկվայի բողոքներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով հնդկական ու եվրոպական կառավարության և պաշտպանական արդյունաբերության տասնմեկ պաշտոնյաների, ինչպես նաև հիմնվելով իր կողմից արված մաքսային հասանելի տվյալների ուսումնասիրության վրա։

Աղբյուրների և մաքսային տվյալների համաձայն՝ զինամթերքի փոխանցումը Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամարտությանն աջակցելու նպատակով, տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի։ Ըստ Հնդկաստանի զենքի արտահանման կանոնակարգերի՝ զենքը կարող է օգտագործել միայն հայտարարված գնորդը. զենքի չարտոնված փոխանցման դեպքում հետագա վաճառքը կարող է դադարեցվել:

Ըստ երեք հնդիկ պաշտոնյաների՝ Կրեմլն այդ հարցը բարձրացրել է առնվազն երկու անգամ, այդ թվում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ պաշտոնակցի՝ հուլիսին կայացած հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները չեն պատասխանել թեմայի վերաբերյալ հարցերին։ Հունվարին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Հնդկաստանը հրետանային արկեր չի ուղարկել կամ վաճառել Ուկրաինային:

Հնդկաստանի կառավարության և պաշտպանական արդյունաբերության երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Նյու Դելին արտադրել է Ուկրաինայի կողմից օգտագործվող զինամթերքի միայն շատ փոքր քանակություն, ընդ որում, պաշտոնյաներից մեկի գնահատմամբ՝ դա կազմում է Կիևի կողմից պատերազմի մեկնարկից ի վեր ներմուծված սպառազինության ընդհանուր քանակի 1%-ը: 

Ըստ հրապարակման՝ հնդկական զինամթերքն Ուկրաինային ուղարկած եվրոպական երկրների շարքում են Իտալիան և Չեխիան։ 

Ստոկհոլմի խաղաղության հետազոտություների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Հնդկաստանն արտահանել է ավելի քան 3 միլիարդ դոլարի զենք։ Օգոստոսին Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռանջաթ Սինգհը հայտարարել է, որ 2023 ֆինանսական տարում պաշտպանական արդյունաբերության արտահանումները գերազանցել են 2,5 միլիարդ դոլարը։ 

Միևնույն ժամանակ, Հնդկաստանի զենքի ներմուծումների 60 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ 

Հայերեն Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը