Հարիսն ու Թրամփը կարող են հանդիպել Զելենսկիի հետ ԱՄՆ նրա այցի ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պլանավորում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Վաշինգտոնում հանդիպել հաջորդ շաբաթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

Իր հերթին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ Հարիսը նախկինում հանդիպումներ ունեցել է Զելենսկիի հետ, և նրանք կարող են զրուցել, եթե նման հնարավորություն ստեղծվի։ 

Հանրապետական ​​կուսակցության՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նույնպես չի բացառել, որ Զելենսկիի հետ կհանդիպի հաջորդ շաբաթ, երբ վերջինս լինի ԱՄՆ-ում։

«Հավանաբար` այո», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

Միևնույն ժամանակ Bloomberg գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Զելենսկին ԱՄՆ այցի ընթացքում պնդելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, ինչպես նաև Կիևին ավելի առաջադեմ զենքի մատակարարումները շարունակելը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Ուկրաինայի ղեկավարը սեպտեմբերի վերջին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ իր պլանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պետք է ներկայացնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլուարներում հանդիպման ժամանակ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձր մակարդակի հանդիպումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 24-ից մինչև 30-ը:

Հայերեն Русский

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են