Քաղաքաշինության կոմիտեում ներկայացվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակում կառուցապատման ծրագրի առաջարկ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, Կենտրոնական բանկի և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։

Դիտարկվել են կառուցապատող ընկերության կողմից ներկայացված բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագիրը, մշակված էսքիզային նախագծերը, մասնակիցների և հյուրերի կեցության համար անհրաժեշտ շինությունների տեղաբաշխումը։ Գերատեսչությունների ներկայացուցիչները կարևորել են, որ առաջարկվող պայմանները համապատասխանեն Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացրած պահանջներին։ Կառուցապատողը վստահեցրել է, որ նախատեսված են մասնակիցների բնակության, հանգստի, տեղաշարժի, անվտանգության և այլ պայմանները։

Քննարկվել են ներդրումային ծրագրի շրջանակում պետություն-մասնավոր-համայնք համագործակցության եղանակները։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին