Ռազմավարական գործընկերության հռչակագիրը կնպաստի Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների հետագա խորացմանը․ Իրակլի Կոբախիձե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի դիտարկմամբ՝ Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կնպաստի և կաջակցի երկու երկրների հարաբերությունների հետագա խորացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությունների ընթացքում։

Վրաստանի վարչապետը, ողջունելով իր հայ գործընկերոջը և վերջինիս գլխավորած պատվիրակության անդամներին՝ ընդգծեց, որ Երևանի և Թբիլիսիի միջև պատմական հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամական կապերի, ինչպես նաև ժողովուրդների միջև հարյուրամյակների հարգանքի վրա։

«Ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում ռազմավարական գործընկերություն է հաստատվել, որը կաջակցի մեր հարաբերությունների հետագա խորացմանը», -  նշեց Կոբախիձեն՝ ուրախություն արտահայտելով, որ երկու երկրների միջև ստորագրված համաձայնագիրը շատ կարևոր դերակատարություն ունի և կոնկրետ արդյունքների է բերել։

Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ վարչապետին ՄԱԿ-ում վրացական բանաձևին աջակցություն տրամադրելու համար, որը կապված է Աբխազիայի և Ցխինվալի շրջաններ ներքին տեղահանվածների վերադարձի հետ։ Նա հավելեց, որ այդ որոշումը կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ապագա ամրապնդմանը։

Վրաստանի վարչապետը ընդգծեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ դինամիկ են, ինչը պետք է փորձել հետագայում ևս պահպանել։ Նա մանրամասնեց, որ հայ գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում զրուցել են նաև կողմերի միջև համագործակցության բոլոր ուղղությունների խորացման վերաբերյալ։

 

 

Հայերեն العربية English Français ქართული Русский 中文

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին