Քաղաքականություն

Ֆրանսիայի ժողովուրդն ու քաղաքական ուժերն ունեն բավարար իմաստություն՝ գտնելու ճիշտ լուծումներ. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ժողովուրդն ու քաղաքական ուժերն ունեն բավարար իմաստություն՝ գտնելու ճիշտ լուծումներ. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունն ուշադիր հետևում է Ֆրանսիայի ներքաղաքական կյանքին և ծավալվող իրադարձություններին ու վստահ է, որ Ֆրանսիայի ժողովուրդը և քաղաքական ուժերը մշտապես ունեն բավարար իմաստություն՝ գտնելու ճիշտ և ողջամիտ լուծումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն արդյո՞ք հետևում է Ֆրանսիայի ներքաղաքական կյանքին և տեղի ունեցող քաղաքական զարգացումներին։

«Եվ ինչպիսին էլ լինեն այդ լուծումները, քանի դեռ դրանք ամբողջապես համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին, քանի դեռ դրանք բխում են նաև պարոն նախարարի առաջարկած սկզբունքներից, որոնք ժամանակին Ֆրանսիան առաջարկել է և որը վարակել է ամբողջ աշխարհին՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն, իսկ ես վստահ եմ՝ Ֆրանսիան կընթանա այդ ուղով»,-իր խոսքում նշեց Արարատ Միրզոյանը՝ վստահություն հայտնելով, որ Փարիզը կընթանա այդ ուղով և այդ առումով բոլորը կարող են հանգիստ լինել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում