Podcast-Հարց բժշկին. ինչպիսի հիվանդություն է Արևմտյան Նեղոսի տենդը և ինչպես պաշտպանվել սուր վիրուսային վարակից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում աշխարհում տարածված հիվանդությունների շարքին է դասվում Արևմտյան Նեղոսի տենդը, որից զերծ չի մնացել նաև Հայաստանը: Հիվանդության տարածման պատճառներից են գլոբալ տաքացումը, վարակված թռչունների միգրացիան: Մասնագետները նշում են, որ  հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, մոծակն է վիրուսը վերցնում ու փոխանցում մարդուն:

«Արմենպրես»-ը «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում   Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Գայանե Գրիգորյանի հետ զրուցել է Արևմտյան Նեղոսի տենդի տարածվածության, ախտանշանների, փոխանցման  և  պաշտպանվելու եղանակների մասին:

Գայանե Գրիգորյանի խոսքով՝ Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային հիվանդություն է: Այն  նոր հիվանդություն  չէ, պարզապես Հայաստանում  առաջին անգամ տենդի կլինիկորեն և լաբարատոր դեպքեր հաստատվեցին օգոստոսի 7-ից սկսած: Ըստ մասնագետի՝ դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Արմավիրի մարզում, հաջորդիվ Արարատի և Արագածոտնի մարզերն են, հատուկենտ դեպքեր կան Կոտայքում ու Շիրակում, դեպքեր են արձանագրվել նաև մայրաքաղաք Երևանում։

«Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների 80 տոկոսի դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց   ախտանշանների: Վարակվածների մեծ մասը կարող է նույնիսկ չզգալ, որ վարակվել է, և հիվանդությունն այդպես էլ անցնի: Սակայն մնացած 20 տոկոսի դեպքում կարող են լինել ախտանիշներ: Թեթև դեպքերի ախտանշաններն են ջերմությունը, գլխացավը, մկանացավը, հոգնածությունը: Ծանր դեպքերում հիվանդը կարող է ունենալ նյարդային համակարգի ախտահարում, ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, պարանոցի ցավ, գիտակցության կորուստ»,- նշեց մասնագետը:

Ի՞նչպիսի հիվանդություն է Արևմտյան Նեղոսի տենդն, ինչպե՞ս պաշտպանվել այս վարակից, ինչպե՞ս է բուժվում այն, ո՞ր դեպքում կարող է ծանր ընթացք ունենալ, Հայաստանում այժմ վարակի տարածումը կանխելու նպատակով ի՞նչ քայլեր է իրականացվում. վերոնշյալ և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

Հայերեն

Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Հունիսի 30-ի միջոցառումների անոնս

Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

Բելգիայում նշել են զբոսաշրջության ոլորտում Բուլղարիայի առաջարկած գին-որակ լավ հարաբերակցությունը. BTA

Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-29/06/26