Քաղաքականություն

Գերմանական ԶԼՄ-ն հայտնել է տեղային հրադադարի հաստատման Կիևի պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանական ԶԼՄ-ն հայտնել է տեղային հրադադարի հաստատման Կիևի պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել ԱՄՆ և այնտեղ ներկայացնել ծրագիր, որը ներառում է նաև Կիևի պատրաստակամությունը՝ համաձայնելու որոշ շրջաններում տեղային զինադադարի և հակամարտության ժամանակավոր սառեցման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին  գրում է Bild թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ըստ հրապարակման՝ Զելենսկին ցանկանում է իր ծրագիրը ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ու նախագահի թեկնածուներ՝ Քամալա Հարիսին ու Դոնալդ Թրամփին։ Բացի վերը նշված կետերից, ծրագիրը պարունակում է նաև արևմտյան հեռահար զինատեսակներով Ռուսաստանի խորքին հարվածներ թույլ տալու հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում