Արագածոտնի մարզի Թալին համայնքի Աշնակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Թալին համայնքի Աշնակ բնակավայրում սեպտեմբերի 16-ի ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ տեղի բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։
Կարդացեք հոդվածը` Русский