Մարզեր

Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը մահացել է, երկու ուղևորները՝ վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը մահացել է, երկու ուղևորները՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 14-ին, ժամը 23:03-ին տեղեկություն է ստացել, որ Թթուջուր-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը:

Ըստ աղբյուրի՝ վարորդը, ուղևորներ Լ. Ա.-ն (ծնված 1988 թ․) և Հ. Ա.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Լ. Ա-ի և Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Թ.-ն Երևան քաղաք տեղափոխման ճանապարհին մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում