Հայաստան

ԱՍՀ նախարարն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահին

2 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարարն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին։   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերին ու համատեղ նախատեսվող նախաձեռություններին առնչվող մի շարք հարցեր։

Զրույցի առանցքում են եղել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, Տավուշ՛ի և Լոռու մարզերում մայիսին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով տուժած անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացները։ 

Կողմերը դիտարկել են նաև համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև թիրախային այլ խմբերի աջակցության ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև պետության խնամքին ապրող ավագ սերնդի ներկայացուցիչներին մատուցվող ծառայություններին, դրանց որակի բարելավմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներին։ 

Կողմերը համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել․  պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերին անդրադառնալ աշխատանքային քննարկումների շրջանակում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում