Իրավունք

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. օգոստոսին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերը

2 րոպեի ընթերցում

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. օգոստոսին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի օգոստոսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա էլեկտրատեխնիկայի, սննդի միջից, այցելության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերի աղբամաններում, պահարաններում, հատակի տակ և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 129 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 118 պարագա, 10 wi-fi սարք, 11 կտրող-ծակող առարկա, 156,6 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։  

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում