Կրթություն

Հայաստանի դպրոցներում աշխատանքի անցած նոր ուսուցիչների 16 տոկոսը տղամարդիկ են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի դպրոցներում  աշխատանքի անցած նոր ուսուցիչների 16 տոկոսը տղամարդիկ են

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան դպրոցներում նախորդ տարի աշխատանքի է անցել ավելի քան 3000 նոր ուսուցիչ, որոնց 16 տոկոսը տղամարդիկ են:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

 «Նոր ուսուցիչների շուրջ 16 տոկոսը տղամարդ ուսուցիչներ են, ինչն ուրախալի արդյունք է: Մեր վիճակագրությունն ավելի վատ ցուցանիշներ ուներ: Սա նշանակում է, որ դպրոց նոր մուտք գործող ուսուցիչների մեջ տղամարդկանց թիվը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ է»,–ասաց Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված ավելի քան 500 ուսուցիչ ևս աշխատում է համակարգում: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում