Փաշինյանը Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալը ծայրահեղ անհրաժեշտություն է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համարում, թե այսօր Հայաստանում դատական համակարգը լիարժեք անկախ է, ուստի դրան հասնելը ծայրահեղ անհրաժեշտություն է: 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բարձաձայնած՝ անկախ դատական համակարգ չունենալու, դատարանների որոշումների վրա լծակներ կիրառելու մեղադրանքներին: 

«Իհարկե, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը: Արդյոք ես կարծում եմ, որ այսօր Հայաստանում մենք ունենք լիարժեք անկախ դատական համակարգ. ոչ, չեմ կարծում, որ Հայաստանում ունենք լիարժեք դատական համակարգ»,–ասաց Փաշինյանը:

Դիմելով Լևոն Քոչարյանին՝ վարչապետն ասաց. «Դուք գիտեք, որ Դուք, ձեր խմբակցությունից մարդիկ, բազմաթիվ մարդիկ կան, որոնք առաջվա լծակները մինչև այսօր պահում են դատական համակարգի վրա»:

Նա հավելեց՝ ընդդիմադիր պատգամավորի բարձրաձայնած հարցերը հնչում են նաև կառավարող մեծամասնության ներկայացուցիչների կողմից: 

Վարչապետի համոզմամբ՝ անկախ դատական համակարգ ունենալը մեկքայլանի գործողություն չէ: Նա այն համոզմանն է, որ Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայության սոցիալ–հոգեբանական արմատները գտնվում են Հայաստանի իրավաբանական կրթության տիրույթում: 

«Հայաստանի անկախ դատական համակարգ ունենալը ծայրահեղ անհրաժեշտություն է ՀՀ հետագա զարգացման համար: Եթե մենք հետևողականորեն չգնանք անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհով, չենք կարող հաջողություն ունենալ»,–ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ կա մի փաստ, որը վկայում է, որ երկիրը, թեև ոչ ամենացանկալի արագությամբ, սակայն գնում է անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհով: Փաշինյանը նկատեց՝ դատական համակարգի որոշումներից հաճախ դժգոհ է մնում ընդդիմությունը, բայց նաև հաճախ դժգոհ է մնում կառավարող կուսակցությունը: Այս հարցում, ըստ նրա, ընդդիմությունն ու կառավարող մեծամասնությունը համագործակցելու մեծ տեղ ունեն:

 

Հայերեն Русский

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ