Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում դասերն անցկացվում են հեռավար․ ուսումնասիրվում են դպրոցի շենքում տեղի ունեցած ցնցումների պատճառները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում դասապրոցեսն անցկացվում է հեռավար․ պատճառը վերջերս դպրոցի շենքում տեղի ունեցած ցնցումներն են։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության  կողմից  ուսումնասիրվում են ցնցումների պատճառները: 

Սարգսյանը հավելեց, որ առաջիկայում աշխատանքների արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կհայտնեն:   

Իսկ թե պատճառը դպրոցի շենքի երրորդ աստիճանի վթարային կարգավիճակն է, թե դրա դիմաց ընթացող շինարարական աշխատանքների ներգործությունը, ցույց կտան համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները: 

Ծնողներն ահազանգում են՝ երեխաների դասերը դարձել են հեռավար, իսկ դպրոցի հետագա ճակատագիրը դեռևս անորոշ է: 

Հակոբ  Օշականի անվան թիվ 172 դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցում տատանումներ զգացել են սեպտեմբերի 6-ին,  նախկինում նման դեպքեր չեն գրանցվել:   

Տնօրենը նշեց՝ այս պահին արդեն ընթանում են երկրաբանական, ինժեներական ուսումնասիրման աշխատանքները: Տնօրենը ևս չբացառեց ցնցումների կապը դպրոցի դիմաց ընթացող բազմաբնակարան շենքի կառուցապատման հետ: 

«Ուսումնասիրությունները հենց այդ կապը  պարզելու համար են, որպեսզի հստակ հասկանանք, թե  ինչն է պատճառը: Հուսով ենք, որ մինչև այս շաբաթվա վերջ եզրակացությունները կունենանք և կհասկանանք հետագա քայլերը:

Ըստ փաստաթղթերի՝ 1996 թվականին դպրոցի շենքը գնահատվել է երրորդ կարգի վթարային, բայց դրանից հետո դպրոցում իրականացվել են ամրացման աշխատանքներ»,- նշեց դպրոցի տնօրենը:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից նշեցին, որ օրեր առաջ դպրոցի տնօրենը ցնցում է զգացել շենքում և օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությանը: 

«Ուսումնասիրություններ կատարելուց հետո մասնագետները, անվտանգության նկատառումներից ելնելով, հարկ են համարել, որ դպրոցում դասապրոցեսը դադարեցվի և փոխարինվի հեռավար տարբերակով: Դրա նպատակն այն է, որ այս ընթացքում որոշակի մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեն, որպեսզի կոնկրետ  պատճառները կարողանանք հասկանալ՝ արդյոք դա կապ ունի տասնամյակներ առաջ արձանագրված երրորդ աստիճանի վթարայնության հետ, թե սա ինչ-որ նոր ներգործության հետևանք է»,- նշեցին քաղաքապետարանից:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ խնդիրներն առաջացած լինեն դպրոցին հարակից շինարարության հետևանքով, քաղաքապետարանից պարզաբանեցին, որ դա վարկածներից մեկն է, բայց մասնագիտական եզրակացությունից հետո նոր կարող են կոնկրետ պատճառների մասին խոսել:  

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում