Կրթություն

ԿԳՄՍ նախարարը հերքում է դպրոցներում 13 դասագրքերի բացակայության մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը հերքում է դպրոցներում 13 դասագրքերի բացակայության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է դպրոցներում 13 դասագրքերի բացակայության մասին տեղեկությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանը այս մասին հայտարարեց Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ։

««13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ։ 10 դասագրքերի պարագայում, որոնք հիմնականում վերաբերում են օտար լեզուներին և 10-րդ դասարանում նաև «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներին, գործածվում են նախորդ տարվա դասագրքերը։ Դասագրքերի բացակայություն կա ընդամենը 2-3 առարկայի պարագայում, որոնցից երկուսը «Համակարգչային գիտություն», «Թվային գիտություն» առարկան է, որտեղ դասագիրքը շատ պայմանական է, որովհետև այդ առարկայի դասավանդման համար շատ ավելի այլ նյութեր են կարևոր։ Մյուսը՝ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է, որտեղ չենք ունեցել երաշխավորված դասագիրք և հատուկ գնում ենք այնպիսի մի եղանակի, որ նաև պատմության ուսուցումը դարձնի ավելի արդյունավետ՝ դա անելով թղթապանակի և ուսումնական նյութերի միջոցով՝ զարգացնելով նաև երեխաների մտածողությունը»,- ասաց Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում