Քաղաքականություն

Ադրբեջանը չէ COP29-ին հրավիրողը, հրավիրում է ՄԱԿ-ը. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը չէ COP29-ին հրավիրողը, հրավիրում է ՄԱԿ-ը. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դեռ պետք է հասկանա, թե արդյո՞ք իր մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող COP29-ին տեղին է, թե՞ ոչ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում: 

«Ֆիքսենք՝ Ադրբեջան չէ, որ COP29-ի հրավիրող կողմն է: Դա ՄԱԿ-ի միջոցառումն է: Լուր տարածվեց, թե Ադրբեջանը Հայաստանին հրավիրում է, դա աբսուրդային է, հրավիրում է ՄԱԿ-ը, որովհետև դա այդ շրջանակներում է»,-ասաց Սիմոնյանը: 

 Նա հավելեց՝ պետք է հասկանան՝ արդյոք ՀՀ-ի մասնակցությունը տեղի՞ն է, թե՞ ոչ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում