Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը
Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ գործող իշխանությունը Լեռնային Ղարաբաղի համար արել է այնքան, ինչքան չի արել ՀՀ որևիցե իշխանություն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց լրագրողների հետ զրույցում:  

«Հայաստանի այսօրվա իշխանությունը, որը ոչ թե վերցրեց իշխանությունը, այլ Հայաստանի ժողովրդից ստացավ, Արցախի համար արել է այնքան, ինչքան չի արել որևիցե իշխանություն։ Դրանից հետո տեղի է ունեցել դավադիր պատերազմ, կազմակերպիչները և դրդողները բոլորին արդեն հայտնի են: Մեղադրել իշխանություններին, որը մինչև վերջ պայքարել է Արցախի համար, մինչև վերջ պատերազմ է մղել և արել է ամեն ինչ, տեղին չէ առնվազն 2021 թվականի ընտրություններից հետո, երբ Հայաստանի քաղաքացիները գնացին ու իրենց պատասխանն այդ հարցերին տվեցին: Հայաստանի քաղաքացիները դրա պատասխանը տվել են 2021 թվականին՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ տալով 54 տոկոս վստահության քվե»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ միավորման գոյություն վերաբերյալ հարցերին՝ նա նշեց, որ իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի, կան ԼՂ-ից տեղահանված հայրենակիցներ, որոնց խնդիրներով ՀՀ կառավարությունը, Ալեն Սիմոնյանի գնահատմամբ, զբաղվում է գերազանց ձևով:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում