Քաղաքականություն

ԱԺ նախագահը կարծում է, որ պետք է լուծարել Հայաստանի և ԼՂ-ի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովը

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը կարծում է, որ պետք է լուծարել Հայաստանի և ԼՂ-ի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե մտադի՞ր է արդյոք Հայաստանի և Արցախի ազգային ժողովների հանձնաժողովի նիստ գումարել։  

«Ես անձամբ կարծում եմ, որ այդ ձևաչափը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմը այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Կարծում եմ, որ պետք է շատ լրջորեն քննարկենք այդ ձևաչափը չեղարկելու հարցը, որովհետև Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի և նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում որևիցե մեկն այլևս չունի։ Ես չգիտեմ, թե ում հետ պետք է հարցեր քննարկեմ հավանական նիստի պարագայում»,- ասաց Սիմոնյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում