Մարզեր

Հրազդանի Զորավար Անդրանիկի պողոտայում երեք ավտոմեքենա է բախվել, մեկ ուղևոր տուժել է

1 րոպեի ընթերցում

Հրազդանի Զորավար Անդրանիկի պողոտայում երեք ավտոմեքենա է բախվել, մեկ ուղևոր տուժել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 8-ին, ժամը 13:36-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Մ. Շ.), «Honda» (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen» (վարորդ՝ Հ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թ. Գ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում