«Գիտության շաբաթ» փառատոնի կայքէջը պատրաստ է, այն կօգնի մեկ հարթակում գտնել փառատոնի վերաբերյալ ցանկացած հարցի պատասխան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գիտության շաբաթ» փառատոնի պաշտոնական կայքէջը պատրաստ է. առաջիկա մեկ ամիսը www.armsciweek.am հասցեն կօգնի գիտությամբ հետաքրքրվողներին գտնել փառատոնի վերաբերյալ ցանկացած հարցի պատասխան:

www.armsciweek.am կայք այցելելով՝ հնարավոր է մեկ հարթակում ստանալ Գիտության շաբաթվա վերաբերյալ բոլոր հարցերի ամենաստույգ և համապարփակ պատասխանները: 

Երևանի Ազատության հրապարակում անցկացվող գիտության փառատոնի, ապակենտրոն միջոցառումների փաթեթների, աջակիցների և մասնակիցների ցանկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կայքից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքից հնարավոր է նաև ներբեռնել տարիքային բոլոր խմբերի համար ստեղծված միջոցառումների փաթեթները:

Հայաստանում հոկտեմբերի 1-6-ը անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։

Առաջին համազգային «Գիտության շաբաթ»-ն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ 

Գիտության շաբաթվա կենտրոնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում՝ ընդգրկելով երեք թեմատիկ բաժիններ՝ «Գիտությունն ամենուրեք է», «Մասնագիտական կողմնորոշում» և «Գիտական ֆանտաստիկա»։ Կանցկացվեն նաև միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում։

 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում