Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի երկրորդ փուլը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, մանկավարժ Գեղունի Չթչյանի հոբելյանին նվիրված համերգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անվանի կոմպոզիտորին նվիրված համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանին նվիրված՝ հեղինակի Կամերային սիմֆոնիան Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Գրիգոր Առաքելյան), ինչպես նաև երկու ռոմանս («Երգ Հիշատակի» խոսք՝ Յուրի Սահակյանի և «Գարունդ հայերեն է գալու» խոսք՝ Համո Սահյանի) սոպրանոյի և դաշնամուրի համար:  Ստեղծագործությունները կկատարեն ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Աննա Մայիլյանը և Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր): 

Համերգի երկրորդ բաժնում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ժիրայր Շահրիմանյանի «Սերենադ», Աշոտ Ղազարյանի «Երաժշտություն հ. 3», Իրինա Խաչատրյանի «Introlude» և Արսեն Հարությունի «Խաղեր» (դաշնակահար՝ Անահիտ Դիլբարյան) ստեղծագործությունները, որոնք հայ ունկնդրին կներկայացվեն առաջին անգամ: 

Համերգային երեկոն կվարի երաժշտագետ Նարինե Ավետիսյանը:

Հավելենք, որ փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակում ներկայացվելու է նաև հայ կոմպոզիտորների խմբերգային և սիմֆոնիկ երաժշտություն՝ Երևանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

Հայերեն

Հայաստանը կարևոր գործընկեր է. Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու առիթով

Կոնգոյում էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1700-ը

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ճապոնիայի կառավարությունը 153 մլն դոլար կհատկացնի երկրաշարժի հետևանքների վերացման համար

Ճապոնիան Հյուսիսային Կորեան լուրջ սպառնալիք է համարում երկրի անվտանգության համար

Սևան համայնքի բյուջեն օգոստոսի 1-ի դրությամբ կատարվել է 101,4 տոկոսով

Շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության բացահայտում բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելու քվեարկությանը

Սոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգ

Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ