Մշակույթ

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին

2 րոպեի ընթերցում

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի երկրորդ փուլը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, մանկավարժ Գեղունի Չթչյանի հոբելյանին նվիրված համերգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անվանի կոմպոզիտորին նվիրված համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանին նվիրված՝ հեղինակի Կամերային սիմֆոնիան Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Գրիգոր Առաքելյան), ինչպես նաև երկու ռոմանս («Երգ Հիշատակի» խոսք՝ Յուրի Սահակյանի և «Գարունդ հայերեն է գալու» խոսք՝ Համո Սահյանի) սոպրանոյի և դաշնամուրի համար:  Ստեղծագործությունները կկատարեն ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Աննա Մայիլյանը և Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր): 

Համերգի երկրորդ բաժնում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ժիրայր Շահրիմանյանի «Սերենադ», Աշոտ Ղազարյանի «Երաժշտություն հ. 3», Իրինա Խաչատրյանի «Introlude» և Արսեն Հարությունի «Խաղեր» (դաշնակահար՝ Անահիտ Դիլբարյան) ստեղծագործությունները, որոնք հայ ունկնդրին կներկայացվեն առաջին անգամ: 

Համերգային երեկոն կվարի երաժշտագետ Նարինե Ավետիսյանը:

Հավելենք, որ փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակում ներկայացվելու է նաև հայ կոմպոզիտորների խմբերգային և սիմֆոնիկ երաժշտություն՝ Երևանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում