Ամերիկյան ընկերությունը հետազոտություններ է անցկացնում ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման գործընթացի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում միջուկային էներգիայի արտադրության ժամանակակից աղբյուրի կառուցմանը միտված ուսումնասիրություններն արդեն սկսվել են։ Աշխատանքները, որոնց արդյունքների ամփոփման առավելագույն ժամկետը 2025 թվականի գարունն է, հայ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնում են ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի մասնագետները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/ների կառուցման գործընթացի շրջանակներում այս փուլում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ։ 

«Այդ աշխատանքը ԱՄՆ-ի կառավարության պատվերով և հայկական կողմի հետ համագործակցությամբ իրականացնում է ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը։ Նպատակն է պարզել, թե ամերիկյան արտադրողների առաջարկած փոքր մոդուլային կայաններից որն է տեխնոլոգիապես առավելագույնս համապատասխանում Հայաստանի կարիքների բավարարմանը։ Ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը»,- նշեց Հակոբ Վարդանյանը։

Նախարարի տեղակալը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ «123 պայմանագրին» միանալու և ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու համար։ 

«Հայկական կողմի դիմումն ուսումնասիրվում է ԱՄՆ-ի ներպետական ընթացակարգերին համապատասխան։ Այդ մասին բազմիցս հայտնել են ԱՄՆ-ի տարբեր պաշտոնյաներ՝ նշելով, որ դա բավականին ժամանակատար գործընթաց է»,- եզրափակեց Հակոբ Վարդանյանը։ 

Հրայր Նազարյան 

Հայերեն English 中文

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից