Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեն կաջակցի թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն կաջակցի թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնում է հանդիպումների շարք՝ աջակցելու համար urban.e-gov.am հարթակում կառուցապատման թույլտվությունների ստացման հայտերի լրացման գործընթացին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, հաշվի առնելով թվային հարթակի կիրառման սկզբնական փուլում ծագող դժվարությունները՝ կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետներն անվճար խորհրդատվություն կտրամադրեն քաղաքացիներին և իրավաբանական անձանց, կպատասխանեն նրանց հուզող հարցերին, միաժամանակ կներկայացնեն և կքննարկեն գործընթացի բարելավման վերաբերյալ առաջարկներ։

Խորհրդատվական հանդիպումների ժամանակացույցին ծանոթանալու և մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» դաշտում ստեղծված բաժնում։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումները տեղի կունենան «VX Soft» ընկերության գրասենյակում յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)):

Նշվում է, որ օգոստոսի 1-ից Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ողջ գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների urban.e-gov.am հարթակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում