Իրան

Պուտինը հայտարարել է, որ Իրանը վաղուց ՌԴ-ից գազի մատակարարումներ է խնդրում

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ Իրանը վաղուց ՌԴ-ից գազի մատակարարումներ է խնդրում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը Ռուսաստանին խնդրում է գազ մատակարարել, դա լիովին իրագործելի նախագիծ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

«Իրանը վաղուց է մեզնից մատակարարումներ խնդրում։ Դա նույնպես մեզ համար շատ հարմար վայր է, հանքավայրը մոտ է։ Կարծում եմ՝ սա լիովին իրագործելի նախագիծ է, նկատի ունեմ, որ շուկաները հսկայական են։ Իրանի հարևան երկրներում ևս պարզապես ահռելի պահանջարկ կա», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ «Գազպրոմ»-ը կվերականգնի գազի արտահանման ծավալներն ինչպես նոր շուկաների հաշվին, այնպես էլ դեպի ներքին շուկա՝ ռուսական տնտեսության աճի շնորհիվ։

Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն աստիճանաբար կմեծացնի գազամատակարարումն աշխարհի տարբեր տարածաշրջաններ. արդեն մատակարարումներ են արվում դեպի Չինաստան, ուսումնասիրվում են նաև այլ ուղղություններ։

 

Կարդացեք հոդվածը` ქართულიРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում