Լոռու մարզպետը պարզաբանեց ջրհեղեղից տուժածների փոխհատուցման ուշացման պատճառները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մեկնաբանել է, ջրհեղեղներից վնասված բնակարանների և տների սեփականատերերի փոխհատուցման տրամադրումն ուշացնելու վերաբերյալ տարաբնույթ խոսակցությունները։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արամ Ղազարյանը պարզաբանեց, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումից հետո մոտ մեկ ու կես ամիս է անցել, իսկ այդ ընթացքում նախ անհրաժեշտ է ստուգել տուժած բնակիչների կողմից ներկայացված տեղեկատվությունը։

Գործընթացի շրջանակներում համայնքային հանձնաժողովը հավաքագրված փաստաթղթերն ուղարկում է մարզային, որն էլ իր հերթին՝ հանրապետական հանձնաժողովին։

«Այդ ընթացքում շատ արագ ամեն ինչ ստուգվում է և մյուս գերատեսչություններին է ուղարկվում, որպեսզի առկա տեղեկատվությունն ամեն մեկն իր մասով ստուգի։ Բայց միայն ստուգմամբ չի պայմանավորված։  Ես ուզում եմ նաև նշել, որ մենք դիմումներն արագ ընդունում ենք, բայց դիմումներին զուգահեռ անհրաժեշտ են համապատասխան փաստաթղթեր, հիմնավորումներ՝ սեփականության վկայական, համասեփականատերերի մասին տեղեկատվություն։ Երբեմն մի խումբ անձինք գտնվում են  Հայաստանի Հանրապետությունից դուրս և պետք է նոտարով հաստատված փաստաթղթեր ուղարկեն, որպեսզի օրենքով սահմանված կարգով ընթացքը տրվի, սակայն ուշացումներ են արձանագրվում»,-ասաց Ղազարյանը։

Աջակցության տրամադրման ուշացման պատճառ հանդիսացող խնդիրներից մեկն էլ վերաբերում է վնասված մի շարք տների սեփականության վկայականներին։

«Տասնյակ տարիներ առաջ, երբ ձևակերպել են սեփականության կադաստրային վկայականը և ստացել են, բնակարանի ընդհանուր մակերեսում նշված է մի թիվ, որից հետո տարանջատած է որպես բնակելի հատված և օժանդակ կառույց։ Մենք ընդունել ենք որոշում, որ փոխհատուցումը հատկացվում է բնակելի տարածքի համար, բայց ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ այդ օժանդակ կառույցը ևս բնակելի է համարվում, սակայն չգիտեմ ինչն է պատճառը, որ ժամանակին գրանցվել է որպես օժանդակ շինություն»,-մանրամասնեց մարզպետը։

Նրա խոսքով՝ նման կադաստրային վկայականներ ունեցող  բնակիչներին փոխհատուցումը տրամադրելու համար անհրաժեշտ է իրավական կարգավորումներով արագ շտկել այդ խնդիրը։ 

Ղազարյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ տուժած բնակիչների կեսից ավելին դեռ չեն կարողացել ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Մարզպետն ավելացրեց, որ աղետի գոտու տուժած բնակիչների փոխհատուցման ծրագրով նախատեսված  փաստաթղթերը ներկայացրած 35 շահառու ընտանիքների  տվյալների ամբողջական փաթեթներն ուղարկվել են համապատասխան բանկ, որպեսզի նրանք օր առաջ ստանան իրենց փոխհատուցումը։

Լոռու մարզպետը մանրամասներ ներկայացրեց նաև ջրհեղեղներից տուժած բնակիչներին ցուցաբերված հրատապ աջակցության, ինչպես նաև կառավարության կողմից ընդունված աջակցության այլ ծրագրերի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայերեն

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ