ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան հրապարակել է ճանապարհորդական խորհրդատվական հաղորդագրություն, որը նախազգուշացնում է քաղաքացիներին Ադրբեջան մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «ձերբակալման, կամայական կալանքի և անարդար դատավարության վտանգի պատճառով»: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարարության կայքը։
Ավելի վաղ Փարիզը կոչ էր արել Ֆրանսիայի քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելելուց այն բանից հետո, երբ հանրապետությունում ձերբակալվել էին ֆրանսիացիներ Մարտին Ռայանը և գործավար Թեո Հյուգոն։ Ռայանը մեղադրվում է լրտեսության մեջ, իսկ Հյուգոն՝ Բաքվի մետրոյին վնաս պատճառելու մեջ։